Դեմքի խնամք
Ինչպե՞ս կարելի է վերացնել պեպենները
Այս հարցը շատ-շատերին է հետաքրքրում: Պեպենների առաջացումը ցավագին են տանում երիտասարդ աղջիկները: Ավելի հասուն կանայք տարիների ընթացքում հարմարվում են, իսկ տղամարդիկ պարզապես այդ փոքիկ թերությունը չեն էլ նկատում:
Փորձենք հասկանալ, թե պեպեններն ինչու են առաջանում:
Պեպենները մաշկի պիգմենտավորման խանգարման հետևանք են: Դրանք մելանինի կուտակումներ են, որոնք առաջանում են մաշկի վերին ու խորը շերտերի սահմանում:
Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ պեպեններն ավելի վառ գույն են ստանում: Իսկ աշուն-ձմեռ սեզոնին` նվազ նկատելի են կամ անհետանում են:
Նախ` փորձեք արևից հեռու լինել: Մաշկը պաշտպանելու նպատակով կարելի է կիրառել հատուկ պաշտպանական լոսյոններ ու քսուքներ:
Ով պեպենի հակում ունի, պետք է հետևի, որ իր օրաբաժնում անպայման С և РР վիտամիններ լինեն: Իսկ եթե այնուամենայնիվ չեք կարողացել խուսափել նման տհաճությունից, ապա կիրառեք սպիտակեցնող քսուքներ` հաշվի առնելով մաշկի տեսակը: Լավ արդյունք ստանալու համար հարկավոր է բամբակյա խծուծով կիտրոնի, թուրինջի կամ թթու կաղամբի հյութ քսել: Մինչ այդ հարկավոր է մաշկը խոնավացնել սովորական սենյակային ջերմաստիճանի ջրով:
Տնային պայմաններում կարելի է կաթնամթերքից դիմակ օգտագործել: Դրա համար հարկավոր է վերցնել կաթ ու վարսակաձավարի ալյուր: Կաթը գոլացնել 32-35 աստիճան, գդալի ծայրով ավելացնել բորակ: Վարսակաձավարի ալյուր պահանջվում է այնքան, որ ստացվի թթվասերի թանձրության:
Դիմակը քսել դեմքին, ապա կես ժամից լվացվել գոլ ջրով: Արդյունքը կերևա մի քանի անգամից:
Հրաշալի արդյունք է ստացվում թթված կաթի ու վարսակաձավարի ալյուրի խառնուրդով: Կրկին պետք է խառնուրդն ունենա թթվասերի խտություն: Այս միջոցը կիրառման առումով նույնպես շատ հարմար է: Դիմակը մաշկին թողնել 15 րոպե, ապա լվացվել գոլ ջրով:
Իսկ եթե չոր մաշկ ունեք, ապա պետք է յուղոտ կաթնաշոռը կամ կաթի սերուցքը խառնել կիտրոնահյութի հետ: !առնուրդը դեմքին պետք է պահել 40 րոպեից ոչ ավելի: Լավ սպիտակեցնող արդյունք է ստացվում 1 թեյի գդալ 18%-անոց կաթնաշոռի ու հում դեղնուցի խառնուրդով: Դեմքին պահել կես ժամ:
Իսկ ինչպե՞ս կարելի է պեպենները վերացնել մեղրի օգնությամբ. դրա համար մեկ թեյի գդալ մեղրը խառնել 3 թեյի գդալ կանթնաշոռի հետ, որը նաև սնուցող միջոց է:
Մաշկի վրա սպիտակեցնող ազդեցություն են ունենում վարունգի լոսյոնները, քսուքներն ու դիմակները: Յուղոտ մաշկի համար կարելի է այսպիսի միջոց պատրաստել. քերած վարունգի վրա լցնել օղի` 1:1 հարաբերությամբ ու թրջոցներ անել ամեն օր: Դեմքին պահել մեկ ժամից ոչ ավելի: Սպիտակեցման նպատակով շատ է կիրառվում ելակի կամ սև հաղարջի հյութը:
Միջոցները բազում են, ընտրությունը` միմիայն ձերը: Արժե՞ արդյոք վերացնել պեպենները, չէ՞ որ որոշ մարդկանց դրանք իսկապես հմայք են տալիս: Որոշումը ձերն է:
24.05.2012 ANI
25.01.2016
Մեդ-Պրակտիկ
17.01.2016
Հարգելի Mariam, բարև Ձեզ: Ընդհանրապես կտրոնը շատ օգտակար է պեպենների դեմքում: Կարող եք կիրառել նաև հետևյալ միջոցները. քամեք կիտրոնի հյութը և այն բամբակե փայտիկի օգնությամբ քսեք պեպենների վրա, կարող եք օգտագործել նաև մեղրը գոլ վիճակում, քսեք այն դեմքին, թողեք 10-15ր, այնուհետև լվացրեք գոլ ջրով: Արդյունավետ է նաև վարունգի օգտագործումը, կտրեք վարունգը շերտերով, դրեք դեմքին, թողեք 15-20ր, այնուհետև լվացվեք գոլ ջրով:
Mariam
11.01.2016
Մեդ-Պրակտիկ
18.06.2015
Հարգելի MARIAM, բարև Ձեզ: Դա անհատական է, կախված է պեպենների քանակից և մաշկի առանձնահատկություններից:
MARIAM
08.06.2015
Մեդ-Պրակտիկ
24.04.2014
Հարգելի Amalik.Mariam, բարև Ձեզ, ցավոք պեպենների դեմ մասնագիտական մոտեցմամբ վերացման տվյալներ, թե ում կարելի է դիմել, մենք չունենք:
Amalik.Mariam
23.04.2014
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
